Խրախճանք ժանտախտի ժամանակ. «Բոհեմն» ու քաղաքական էլիտան հիմա էլ տժժում են Ալեն Սիմոնյանի ծնունդին
Երեկ ԱԺ նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը Երևանի ակումբներից մեկում նշել է իր ծննդյան օրը։ Այս թեմայի մասին չէի գրի , եթե Ալենի ծնունդն ավելի շատ ինձ հարսանեկան ճոխ խնջույք չհիշեցներ , որին հրավիրված էին հայկական քաղաքական ու էստրադայի վերնախավի առաջին մեծության դեմքեր ՝ Արամ mp3- ը , Արա Մարտիրոսյանը , Սրբուկը , իսկ հյուրերի շարքում էին քաղաքապետ Հայկ Մարությանը , Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը , ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ։ Հիմա անցնենք բուն թեմային։ Կա նման հասկացողություն ՝ « խրախճանք ժանտախտի ժամանակ » ։ Երևի սրա մասին Ալեն Սիմոնյանն իշխանության անցնելուց հետո լրիվ մոռացել էր , որովհետև միանգամից պետք է բացառել , որ չգիտեր ․ չէ՞ որ ինքն ու իր թիմակիցները , դեռ ամիսներ առաջ ոչ մի առիթ չէին բաց թողնում , որպեսզի քննադատեին նախորդներին ( երևի՝ արդարացիորեն ) միևնույն երևույթի համար , որի կրողը հիմա իրենք են դարձել ։ Զ