Էլեն Ասատրյանը հերթական անգամ խայտառակ եղավ՝ ապացուցելով, որ երգարվեստում էլ նույնքան անտաղանդ է, որքան դերասանության մեջ




Օրերս նորելուկ անտաղանդ երգչուհի Էլեն Ասատրյանը լսարանին ներկայացրեց իր առաջին ու հուսով եմ միակ «գլուխգործոցը», որն անճաշակության, ռաբիզության ու պրիմիտիվության հրաշալի միքս է։
Չգիտեմ հասցրել եք լսել երգը, թե ոչ, բայց եթե չեք լսել, ուրեմն մի էլ փորձեք, խնայեք ձեր նյարդերն ու ձեր ժամանակը ։ «Սիրահարվել եմ»-ը երգ է ոչ մի բանի մասին ու դրան էլ գումարած էժանագին տեսահոլովակ։

Մեր «խելացի» Էլենին թվացել է,որ եթե տեսահոլովակում շեշտը դնի իր սեքսուալության ու շքեղ մեքենայի վրա, ուրեմն հաջողությունն ապահովված է, բայց այս միամիտին դա էլ չի փրկել, որովհետև այդպիսի վուլգար ու էժանագին տեսքով այլևս ոչ մեկի չես զարմացնի։ Վստահաբար կարող եմ ասել, որ Էլենը երաժշտության պատմության մեջ այս տեսահոլովակից հետո կմնա որպես ամենաանտաղանդ երգչուհի։

Զարմանում ես, մի՞թե աղջիկ ջան, դժվար է հասկանալը, որ երաժշտությունը քո ոլորտը չէ, դու այնքան կապ ունես երգի ու երաժշտության հետ, որքան ես տիեզերագնացությունից։ Չնայած մի տեղ էլ քեզ կարելի է հասկանալ, ով էլ քո չափ ինքասիրահարված լիներ, չէր նկատի իր հասցեին հնչած առողջ քննադատությունները՝ մտածելով, որ բոլորը շրջապատում իր վատն են ցանկանում։ Էլեն ջան, խորհուրդ եմ տալիս սթափվել ու ռեալ նայել իրականությանը, դու ուր, երգելը ուր, հետո ինչ, որ դպրոցական հանդեսներին երգել ես։ Տարիների ընթացքում այդպես էլ չզարմացրիր ու չփայլեցիր քո ոչ մի դերով, հիմա էլ որոշել ես երգով զբաղվել։ Ու այս ամենի մեջ ամենածիծաղելին այն է, որ դու դա ոչ թե էքսպերիմենտալ քայլ ես որակում, այլ երաժշտական կարիերա սկսելու լուրջ մտադրություն: Այս քեզ աներեսություն։

Հ.Գ. Այս օրերին մարդիկ բլինչիկի լիստրեր են քցում, իսկ դու երգարվետում աջեբսանդալ ես սարքել։ Դրա տեղը խոհանոցնա, փորձարկումները էնտեղ արա։








Комментарии

Популярные сообщения из этого блога

Մի «ձրի» հարսանիքի պատմություն, կամ ինչպես Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն առանց մի կոպեկ ծախսելու ամուսնացան

Խրախճանք ժանտախտի ժամանակ. «Բոհեմն» ու քաղաքական էլիտան հիմա էլ տժժում են Ալեն Սիմոնյանի ծնունդին