Շնորհիվ ձեր նմանների, հաճախ ցանկություն կա մտավորական բառում Ր տառի փոխարեն Ռ տեսնելու


Երեկ մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված հեղափոխության օրերին վաստակավորի կոչումից հրաժարված արտիստների հետ, երբ բազմաթիվ մարդիկ իրենց խաբված զգացին։  
Տես է՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ արվեստագետներին, որոնց այդքան սիրում էինք, որոնք երբեք բողոքելու առիթ չեն ունեցել, թե գնահատված չեն, կչարաշահեն մարդկանց վստահությունը։ Չնայած, ի՞նչ նոր բան կա որ, մեր բոմոնդը միշտ էլ հայտնի է եղել իր անսկզբունքայնության ու քծնանքին հակվածության հարցում, դրա առհավատչյան էլ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն էր մշակութային գործիչների հետ։ Մի քանի էժան լայքի համար, տղամարդու տված խոսքը օդում կթողեն, հուսախաբ անելով բոլորին ու ասելով, որ հրաժարվել են այդ կոչումից, այնինչ իրականում անգամ չեն էլ դիմել ինչ-որ մեկին դրա համար, ինչը, սակայն, որևէ կերպ չի խանգարում շարունակել ստելը։
Կարծում եմ՝ որոշներն իրենց ամոթը ընդհանրապես կորցրել են։ 

 Հայտնի նյութը կարդալիս, ինձ հատկապես,  հունից հանեց Նիկա Բաբայանի ասածը, թե ինքը դիմումը նախագահի անունով  դեռ ամիսներ առաջ է ուղղարկել ու դա ընթացքի մեջ է։ Ավելին, արտաքուստ պնդուկ հիշեցնող այս ինդիվիդի խոսքից ստացվում էր, որ նախագահը հայ-հայ է իր ոտքերն էր ընկել, որ հակառակում համոզի և Նիկան չանի այդ քայլը, սակայն սկզբունքային ու քաջ Նիկան չէր վարանել ու մնացել էր իր խրոխտ կեցվածքին։ Ինչո՞ւ է պարոն Բաբայանին թվացել, թե իր ասածները ոչ ոք չի փորձելու ստուգել, իսկ ստուգելուց հետո՝ պարզել իրողությունը։ Հետքարքիր է, նա իրեն ինչպես է զգում  խաբեբայի պիտակով ու այսքանից հետո , ինչպես է դուրս գալու փողուց ու նայելու մարդկանց աչքերին, չէ՞ որ մի անգամ խաբելուց հետո նա կրկին էր ստում, երբ հավաստիացնում էր, որ իր դիմումը ընթացքի մեջ է, մինչդեռ պարզ ու պաշտոնական պատասխան կա, որ նա ոչ մի դիմում էլ չի ներկայացրել, որ մի բան էլ դրան ընթացք տրվեր, կամ էլ չտրվեր։  Եթե դիմում չես գրել, միթե ավելի ազնիվ չէ ասելը, որ չես դիմել, կամ գոնե մնացածի նման կարելի էր ուղղակի  հրաժարվել մենկաբանելուց։ 

Եթե ինչ-որ առիթով խոսելու հնարավորություն է լինում, պարոն Բաբայանը շտապում է առաջ քաշել իր տարիքն ու վաստակը, իսկ ստելուց փաստորեն մոռացել էր այդ մասին։ Փաստորեն մեր օրերում արժեքներն էլ են փոխվել։ Հիմա պետք է երկերեսանի ու կեղծավորի լինես, որ կարողանաս գտնել քո տեղը կյանքում։ Ի դեպ, նույնն էլ կարելի է ասել Ռոբերտ Հարությունյանի մասին։ Թե բա հետս նենց խոսեցին, որ էլ իմաստ չունի, բայց դիմումը ընթացքի մեջ է։ Մեծ մարդ ես, ինչո՞ւ ես առանց կարմրելու ստում։

Կամ էլ թե չէ Մկրտիչ Արզումանյանը։ Այ ախպեր, խելոք սթրվի տեղդ էլի։ Հասկանում ենք, որ Հայկոյի փառքի դափնիները հանգիստ չեն տալիս ու քո մոտ պարբերաբար ցանկություն է առաջանում հետևել նրա օրինակին ու արժանանալ փողոցի ծափահարություններին, բայց ախր քո մոտ դա էլ ավելի խղճուկ ու անհեթեթ է ստացվում, քան Հայկոյի մոտ, ով ամիսներ անց ստիպված է լինում բացատրել, որ տրանսպորտի թանկացման հարցում ինքը դեմ ըլլալով կողմ ա, կարմիր գծերի հարցում կողմ ըլլալով դեմ ա։ Հիմա դու ի՞նչ ես մեյդան ընկել, ի՞նչդ ա պակաս, որ Հայկոյի առանց այն էլ կասկածելի վարքի էլ ավելի անհաջող ֆեյքումով ես զբաղվում։
Ամոթ է, պարոնա՛յք, ա-մոթ։ Հայտնի ֆիլմում ասվում էր՝ ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան, իսկ ես իմ կողմից կհավելեմ, որ շնորհիվ ձեր նմանների, հաճախ ցանկություն կա Մտավորական բառում Ր տառի փոխարեն Ռ տեսնելու։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Խրախճանք ժանտախտի ժամանակ. «Բոհեմն» ու քաղաքական էլիտան հիմա էլ տժժում են Ալեն Սիմոնյանի ծնունդին

Մի «ձրի» հարսանիքի պատմություն, կամ ինչպես Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն առանց մի կոպեկ ծախսելու ամուսնացան