Մեր լավ ախպեր Գոռը կոռուցիայի դեմ պայքարի անվան տակ լկտիություն և բռնություն է քարոզում

Ուրեմը հեռուստատեսությամբ  Գոռ Վարդանյանի հերթական չստացված, լկտի ֆիլմն է, «Հրեշների գայլ»-ից մի կերպ պրծանք, հիմա էլ «Կորուպցիան» ենք մի կերպ տանում՝ այն հույսով, որ մի օր կվերջանա: Ուրեմը ինչպես միշտ մեր շուստրի ախպեր Գոռը իրա ֆիլմի սաղ դերասաններին տալիսա ամենավատ դերերը, իսկ իրան դե պարզա չէ ֆիլմի մաչոնա ներկայացնում, որ ինքը ֆիլմի տղենա, ու սաղին վերջում փրկելուա: Բայց ասենք պարզ ա չէ, որ յուրաքանչյուր ֆիլմ նրա գլուխգործոցն է, նրա գաղափարը:
Իմ մոտ միշտ հարց է ծագում, ասենք կլնի մի անգամ ֆիլմ նկարես առանց պոռնոգրաֆիկ կադրերի, առանց ծեծ ու ջարդի, առանց լկտի կադրերի, ու մերկապարուհիների, ոչ հայեցի բառապաշարով: Ասենք Գոռը ամեն հարցազրույցում ասումա, թե բա ես ֆիլմ եմ նկարահանում մեր իրականության մասին, հա հասկացանք Գոռ ջան, հասկացանք, էտ փողերը որ դու ես ծախսում իբր մեզ մեր իրականությունը ցույց տալու համար, կարծում եմ կարաս նենց անես, որ ավելի հետաքրքիր ու արժեքավոր ֆիլմի վրա ծախսես: Ասենք հետո գոնե երեխեքիդ ցույց տալու բան ունենաս, ասեց ձեր պապան իրա կյանքում այ սենց արժեքավոր բանա արել:
Մարդիկ առաջ են գնում, բայց մեր ախպեր Գոռը մնումա իրա տեղում և շարունակում թունավորել հասարակությանը իր ստեղծած տխմարությամբ:







Комментарии

Популярные сообщения из этого блога

Մի «ձրի» հարսանիքի պատմություն, կամ ինչպես Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն առանց մի կոպեկ ծախսելու ամուսնացան

Խրախճանք ժանտախտի ժամանակ. «Բոհեմն» ու քաղաքական էլիտան հիմա էլ տժժում են Ալեն Սիմոնյանի ծնունդին