Մի «ձրի» հարսանիքի պատմություն, կամ ինչպես Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն առանց մի կոպեկ ծախսելու ամուսնացան


Հայկական շոու բիզնեսի հայտնի սիրային զույգը՝ Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը վերջերս ամուսնացան: Նրանք այնպիսի շքեղ հարսանիք էին կազմակերպել, որ մարդկանց բերանները բաց էր մնացել, նման ճոխություններ իրենց թույլ տալ չէին կարող անգամ փողին փող չասող օլիգարխները, ուր մնաց համեստ աշխատանք ու ապրելակրպ ունեցող դերասանները կարողանային:

Եվրոպական մոտիվներով հարսանիքի փայլն այն աստիճան էր կուրացրել մարդկանց, որ նրանք անգամ չէին էլ մտածել մի մանրուքի մասին, որտեղից նրանց այդքան գումար: Առաջին հայացքից հարսանիքը պիտի որ ահագին թանկ նստած լիներ զույգի վրա, գուցե նաև պարտքեր կուտակած լինեին, ինչպես լինում է սովարաբար հայկական հարսանիքների ժամանակ, բայց արի ու տես, որ 21-րդ դարում արդեն հիմար մարդ չես գտնի, որը պատրաստ լինի փողերը հենց այնպես քամուն տալ:


Դավիթն ու Աննան պարզվում է՝ այնքան էլ միամիտ չեն ու այն աստիճան էին հաշվարկել իրենց օգուտն ու վնասը, որ հարսանիքին սկսել էին նախապատրաստվել դեռ ամիսներ առաջ ու արդյունքում ստացվեց, որ ձրի հարսանքի արեցին: Չե՞ք հավատում, հիմա բացատրեմ ինչպես: Ուրեմն այս խորամանակները ամիսներ առաջ իբր «Prewedding» անունով նոր հաղորդում էին սկսել, որտեղ պատմում էին ամեն ինչ ամուսնության մասին:Ներկայացնում մինչ հարսանիք ընկած բոլոր իրադարձությունները, ամուսնական զույգերի հարսանեկան խառնաշփոթը, ինչքան ծախսեցին հարսանիքի ժամանակ ու ամենակարևորը գոնե նվերներով ծախսերը հետ բերեցին թե չէ: Այն, որ սա տափակ ու չստացված հաղորդում էր կասկածից վեր է ու դրան էլ գումարած պարունակում էր շատ գռեհիկ գովազդ: Հասուն ու գիտակից մարդը չէր կարող այն մեկ րոպեից ավել նայել: Փառք Աստծո, այդ խեղկատակությունը երկար կյանք չունեցավ, սակայն այդուհանդերձ ծառայեց իր նպատակին:


Հաղորդաշարի պատրաստման ընթացքում մեր «միամիտները» կարողացան ձևավորել լավ գործընկերային հարաբերություններ, որի օգնությամբ մի կոպեկ անգամ չծախսելով հարսանիք արեցին: Հարսանեկան զգեստը, որ աղջիկների մեծամասնության երազանքն է, Աննա իրականացրեց ձրի՝ կրելով ոչ ավել, ոչ պակաս, աշխարհահչակ Berta բրենդի զգեստ: Տորթ պատվիրելը Հայաստանյան պայմաններում կարժենար, մոտավորապե 300,000- 500000 դրամ, և ինչ որոշեցին մեր նորապսակները, դե իհարկե օրիգինալության դիմակի տակ, որպես տորթ ընտրել ուղղակի փքաբլիթներ, և իհարկե սա նույնպես բարտերով: Նույնը կարելի է ասել նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ույլ անհրաժեշտ ատրիբուտների մասին:


Ասածներիս մեջ կհամոզվեք, եթե կարդաք Դավիթի հարցազրուցը, որտեղ նա իրենց գոհ պատմում է նախապատրաստական ընթացքի ու հարսանիքի մանրամասների մասին: Հասկանալով շատ լավ, որ այս ամենը լավ տարածում կգտնի, նրանք որոշեցին այս ամենից օգուտ քաղելով բացել իրենց հարսանեկան ընկերությունը, ու իրենց ստացաց <գիտելիքներով> կիսվել մյուս զույգերի հետ, միարժամանակ հետ չմնալով մյուս դերասան-դերասանուհիներից, ովքեր վաղուց այդ բիզնեսում են: Ինչ ասեմ, հալալա մարդկանց, չեմ զարմանա, եթե պարզվի, որ մեղրամիսն էլ են ձրի կպցրել ու գնացել Շրի Լանկա:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Անի Երանյանը կարծես թե բռնել է Մելինե Դալուզյանի ուղին