Գոնդոլ սպորտային բոթասները համադրեք բաղնիքի խալաթի հետ. նոր գեղջկական թրենդ Անի Երանյանից


Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը վերջերս նոր երգ ու տեսահոլավակ ներկայացրեց իր երկրպաագուներին, որը միանշանակ չնդունեց  նրանց կողից: Բայց դա մի ուրիշ պատմություն է և այսօր դրան չէ, որ ուզում են անդրադառնալ, այլ Մոսկվայում կայացած նոր տեսահոլովակի շնորհանդեսին, որին Անին ներկայացել էր գեղջկական հագուկապով:
Երգչուհին իր համար  կարևոր այդ  միջոցառմանը գնացել էր այս տեսքով։ Հասկանում եմ, որ Մոսկվայում նոր-նոր կարիերա կերտող դերասանուհին փորձում է օրիգինալ և յուրահատուկ տեսք ունենալ, բայց  այսպե՞ս: Ես չեմ, դուք եք, անկեղծ ասեք, ձեզանից ո՞վ այսպիսի տեսքով փողոց դուրս կգար, ուր մնաց հայտնվեր այնպիսի երեկույթի, որտեղ հայտնի հյուրի պակաս չէր զգացվում:
39589181_2122126851335566_4718020367770189824_n

Կասկածից վեր է, որ Անիի մոտ չի ստացվել թրենդային հագնվելը: Նրան գուցե թվում է, որ երեկույթի դեմքն է եղել ու տեսքն էլ  ցնցող էր, բայց դա թյուր ընկալում է: Ինչպես կարելի է հանրության առաջ ներկայանալ այնպիսի տեսքով, ասես բաղնիքից նոր ես դուրս եկել, խալաթը գցել ուսերիդ ու մազերդ էլ անփույթ հավաքել:  Էլ չեմ խոսում կոշիկների ընտրության մասին: Ո՞վ էր տեսել գոնդոլ սպորտային բոթասները խալաթի հետ հագնեին: Անգամ հեռավոր գյուղերում, որ մարդիկ նորաձևությունից  գրեթե ոչինչ չգիտեն, այդպես չէին  հագնվի:

Անկեղծ՝ ես Անիի դեմ ոչինչ չունեմ, նրա նկատմամբ վատ չեմ տրամադրված, ընդհակառակը, ես շատ եմ ուզում, որ Անին վերջապես իրեն ներկայացնելու ձև սովորի: Քանի որ նա երբեմն  կարողանում է լինել շատ գեղեցիկ ու սեքսուալ։ Բավական է միայն զգեստ հագնի, գեղեցիկ հարդարի մազերը ու դառնում է իրական գեղեցկուհի։ Բայց նա կարողանում է ընդամենը մեկ քայլով անցնել  թույլատրելիի սահմանն ու կորցնում է իրականության զգացողությունը:
39589199_2033751713604704_9176580099036676096_n
39638316_2094543283911453_6828667318222979072_n
39674615_221357031865760_6795122897791746048_n
39927888_286172865301056_4133947309920616448_n
01


Комментарии

Популярные сообщения из этого блога

Անի Երանյանը կարծես թե բռնել է Մելինե Դալուզյանի ուղին

Մի «ձրի» հարսանիքի պատմություն, կամ ինչպես Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն առանց մի կոպեկ ծախսելու ամուսնացան